20/մարտի/2021
Նիկոլ Փաշինյան
«Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:
10/ապրիլի/2024
Նիկոլ Փաշինյան
«Մեր զինվորները զոհվել են հանուն պետականության, և ինքնիշխանության: 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո Լեռնային Ղարաբղի հարց գոյություն չի ունեցել, Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ-ի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլեւս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ահա այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են՝ Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»:
Արցախը Հայաստան է և վերջ- Նիկոլ Փաշինյան, 2019 թվական
Արցախը Ադրբեջան է և վերջ- 2022 թվական հոկտեմբերի 6-ին Պրահա, Նիկոլ Փաշինյան:
Տավուշը Հայաստա՞ն է, թե՞ վերջ:
Սյունիքը Հայաստա:ն է թե՞ վերջ:
«Պատմական Հայաստանից» «իրական Հայաստան» ճանապարհին Հայաստան մնալու՞ է, թե՞ վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել