Լրագրողների հետ ճեպազրույցում Անդոնն անպատասխան է թողել հարցը, թե ինչո՞ւ է ոչ վաղ անցյալում ժողովրդի առաջ սեփական ձեռքերը կտրելու պատրաստակամություն հայտնած Նիկոլն այսօր պատրաստակամություն հայտնում՝ թուրքերին նվիրելու բնիկ հայկական հողերն այն դեպքում, երբ երդվել էր, որ ասենք նույն Բարխուդարլուն, Բաղանիս Այրումը և այլ բնակավայրեր թուրքերին չի տալու ու այդ պայմաններով փաստաթուղթ չի ստորագրելու: Նման հարց բարձրացրած լրագրողին Անդոնը «խառնակիչ» է հռչակել: «Ձեր հարցին չեմ պատասխանի, որովհետև չեմ ուզում՝ որևէ մեկի ձեռքը կտրվի՝ մեկ»,-փորձել է կռուտիտ լինել Անդոնը՝ կոչ անելով հարցերը ճշտել Առողջապահության նախարար Ավանեսյան Անոյի հետ:

Անդոնի այսօրինակ անպատախանատու վարքը խոսում է այն մասին, որ նույնիսկ նրա նման մանիպուլյատոր մեկն այսօր ի վիճակի չէ դուրս գալ Նիկոլի խաբուսիկ հայտարարությունների տակից: Մեծ սիրով կհերքեր Նիկոլի՝ ձեռք կտրելու մասին հայտարարությունը, բաց քանի որ համապատասխան տեսայութն անդադար շրջանառվում է եթերներում ու սոցիալական ցանցերում, Անդոնն այլ ելք չի տեսել, քան Ավանեսյան Անոյի փեշից բռնելը:

Փեշից չէ, վարդագույն վարտիքից էլ կարող է, իհարկե, բռնել, բայց դրանով հարց չի լուծվում, ու խաբված հանրությունը պատասխան չի ստանում՝ Նիկոլի վարկանիշի համար դրանից բխող հետևանքներով:

Իրավիճակ է փոխվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել