ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, ճոխացնելով Նիկոլի բրյուսելյան արկածները, լոպազացել է, թե Հայաստանը տասնամյակներ շարունակ չի ունեցել արտաքին քաղաքականություն, չի եղել ՀՀ-ի արտաքին քաղաքականություն, եղել է Ղարաբաղի հարց, և Հայաստանն իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները ծառայեցրել է այդ խնդիրը լուծելու համար: «Հայաստանի Հանրապետությունը փաստացի երբեք իր որևէ դիվանագիտական ռեսուրս չի ծառայեցրել սեփական ժողովրդի բարեկեցությունը և անվտռնգությունն ապահովելու համար»,-մասնավորապես հայտարարել է բառիգը՝ պարծենալով, թե առաջին անգամ ՀՀ ղեկավարը հանդիպել է արևմտյան լիդերների հետ բացառապես հայաստանյան օրակարգով:
Բայց դա պարծենալու բա՞ն է: Չէ՞ որ դա հետևանք է Արցախի կորստի, համազգային ողբերգության: Չնայած ՔՊ-ական բառիգների համար կատարվածն ի՞նչ ողբերգություն. եթե ինչ-որ բան Իլհամի սրտովն է, ինչպե՞ս կարող է նույն բառիգ Արթուրի համար ողբերգություն լինել…
Մի հարց՝ իսկ CEPA-ն ո՞ւմ շնորհիվ իրականություն դարձավ, Հակոբյան Աննայի մարդո՞ւ, թե՞ նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, որի հիմքում դրված էր չվնասելու ու փոխլրացման սկզբունքը: Բառիգը, որ այժմ հանդես է գալիս այն մերկապարանոց պնդմամբ, թե Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, կասի՞ որ փատաթղթի հիման վրա է այժմ նույն Եվրոպան փորձում կառուցել իր հարաբերությունները Նիկոլի հետ՝ նրան չառաջարկելով պրակտիկորեն ոչ մի լրացուցիչ բան: 2017-ի նոյեմբերին կնքված CEPA-ն չէ՞, թե՞ այն ժամանակ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէ՞ր: Կամ եթե Հայաստանը միայն վերջին 6 տարում արտաքին քաղաքականություն ունեցավ, ինչո՞վ պետք է բացատրել այն փաստը, որ հայոց պատմության մեջ հենց այս 6 տարին դարձավ ամենաողբերգական փուլերից մեկը՝ մեզ դաձնելով պոլի փետ…
Վերոհիշյալ որևիցե հարցի բառիգը չի կարող պատասխանել ու ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի: Ուղղակի քանի որ խնդիր ունի՝ Նիկոլին ոռ մտնելու, առիթը բաց չի թողնում՝ ամեն անգամ նրան փառաբանելու՝ չհասկանալով, որ արջի ծառայություն է մատուցում ու լավ կանի, եթե լեզուն մի տեղ մտցնի ու մի պատի տակ «պռոստը» ուռի. նրա մոտ դա լավ է ստացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել