ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի երևայան այցին զուգահեռ ընդդիմադիրների մասնակցությամբ ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան, որի նպատակը եվրոպացիներին ստիպելն է դադարել վարել երկակի ստանդարտների քաղաքականություն ու վերջապես իրերն իրենց անուններով կոչել, որպես հուսահատության յուրատեսակ ճիչ կարելի է գնահատել, որը հետևանք է ոչ միայն Նիկոլի սանձարձակ քաղաքականության, որի պատճառով, փասստորեն, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը միմիայն ժամանակի հետ աճում է՝ կրճատվելու կամ վերանալու փոխարեն, այլև Արևմուտքի՝ Նիկոլին ամեն գնով երես տալու քաղաքականության վատթար հետևանք է, ինչի համար նույն Եվրոպան նույնպես եթակա է պատասխանատվության հայ հանրության ու ընդդիմության առաջ. Նիկոլի կամայականությունների հանդեպ եվրոպական կառույցների խիստ մեղմ վերաբերմունքը հատել է բոլոր կարմիր գծերը:

Մյուս կողմից՝ խնդիրը միայն Հայաստանի քաղբանտարկյալները չեն, այլև՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրը: Նրանց համար ոչ ոք չի՞ կրում պատասխանատվություն, թե՞ դա էլ է համարվում Բաքվի ներքին գործը՝ Իլհամի արյունոտ ձեռքերին ազատություն տվող: Բայց չէ՞ որ Իլհամը բռնապետ է, իսկ Հայստանը՝ «ժողովրդավարության բաստիոն»:

Վա՜յ մեզ, որ ընկանք սրա-նրա հույսին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել