Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած հանդիպմանն Իլհամը հայտարարել է, որ չի հավատում Արևմուտքի այն հավաստիացումներին, թե Նիկոլի հետ հանդիպումը ուղղված չի եղել Բաքվի դեմ: «Մենք գիտենք, որ այն Ադրբեջանի դեմ է, Հարավային Կովկասում համագործակցության դեմ է ուղղված։ Այն բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի»,-հայտարարել է պուճուր սուլթանը ու հավելել, որ ոչ մեկին չի հաջողվի բաժանություն մտցնել Ադբեջանի ու Անկարայի միջև:

Մինչ ոմանք փորձում են հաշվարկել բրյուսելյան հանդիպումից բխելիք տնտեսկան չնչին օգուտները, մյուսները, ինչպես ասենք ռուս հեղինակավոր փորձագետներից ոմանք, հայտարարում են, որ գիտեն՝ որն է եղել բրյուսելյան հանդիպման իրական մեխը: Ըստ նրանց՝ իրականում Բրյուսելում քննարկվել է Իրանի դեմ առաջիկա գործողություններում Հայստանի տեղի ու դերի հարցը,և այդ հանդիպումն իրականում կրել է ոչ թե հակառուսական կամ հակաադրբեջանական բնույթ, այլ՝ հակաիրանական:

Կան բոլոր հիմքերը՝ ականջի հետև չգցլու նմանատիպ հայտարարությունները՝ նկատի ունենալով նախ՝ Իրանի ու նրա թշնամիների համար Հայաստանի ստրատեգիական նշանակությունը, ապա՝ Իրանի շուրջ հենց հիմա ծավալվող պրոցեսերը, որոնք կարծես թե խոստաում են պատերազմ Իրանի ու Իսրայելի միջև: Ասում են՝ Արևմուտքը հենց հիմա զբաված է Իրանի դեմ գործողությունների պլանի մշակմամբ, ուստի մեծացել է Հայաստռանի աշխարհագրական դիրքի նշանակությունը. եթե հաջողվի փակել Հայաստան-Իրան սահմանը, ապա Իրանին ծնկի բերելու հարցը կարող է հեշտանալ: Ի դեպ՝ կա տեակետ, որ այստեղ գտնվող արևմտյան դիտորդները, որոնք իբր հսկում են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, իրականում ուղարկվել են այստեղ՝ պայմանավորված հենց Իրանի խնդրով:

Արևմուտքը երբեք չի թաքցրել, որ ուրախ կլիներ, եթե Իրանի դեմ պայքարում Հայաստանն անցներ իրենց կողմը, բայց հայաստանյան իշխանությունները թերևս փորձել են շատ չտարվել այդ գաղափարով՝ հասկանալով Հայաստանի  համար դրանից բխելիք աղետալի հետևանքները:  Բրյուսելում հաջողվե՞լ է Նիկոլի խելքն ուտել՝ մի քանի հարյուր միլիոնի ու իշխանության պահպանման դիմաց Հայաստանը կործանարար կրակի մեջ գցելով:Այս հարցի պատախանը թերևս հստակ կդառնա առաջիկայում,  երբ պրոցեսները սկսեն առավել արագ ընթանալ մեր տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել