Անդոնն է եթերներից մեկում արձագանքել ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Հայաստանին առնչվող վերջին հայտարարություններին ու անդրադարձել, մասնավորապես, նրա այն դիպուկ նկատառմանը, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը չի համապատասխանում հայերի շահերին: «Սխալվում է պարոն Լավրովը. Հայաստանի իշխանության քաղաքականությունը բավարարում ա հայ ժողովրդի շահերին, հակառակ դեպքում Հայաստանի իշխանություններն իշխանություն չէին լինի ընդհանրապես»,-հակադարձել է Անդոնը Լավրովին:

Հարց՝ իսկ Հայաստանի իշխանություններն իշխանություն կլինեի՞ն ընդհանրապես, եթե չլիներ ոստիկանական բիրտ ուժը: Լավրովը, ցավոք, բնավ չի սխալվել, քանի որ առնվազը պետք է տխմար կամ կույր լինել՝ չարձանագրելու այն կորուստները, որոնք հայ ժողովուրդը շարունակում է կրել Նիկոլի իշխանության պատճառով: Եթե համապատսախանելը սա է, բա չհամապատասխանելը ո՞րն է, տոտալ կոտորածն ու նոր ցեղասպանությո՞ւնը: Կա՞ կասկածող, որ եթե չհաջողվի Նիկոլի իշխանությունը լիկվիդացնել, ապա տեսանելի ապագայում դրան էլ ականատես կդառնանք. Հայաստանն արագորեն շարժվում է արցախացման ճանապարհով, և Լավրովը հենց այդ ճշմարտությունն է փորձել արձանագրել՝ Անդոնին զայրացնելով:

Եթե իշխանություններն իսկապես իրենց այդքան ինքնավստահ են զգում, ինչո՞ւ են ազատ խոսքն ու օբյեկտիվ քննադատությունը բանտում: Հայ ժողովրդի շահերին համապատասխանող քաղաքականություն վարող իշխանությունը անմեղ մարդանց կլցնի՞ բերդերը՝ ինչ-որ հորինովի պատրվակներով, թե՞ փաստարկված բանավեճի կհրավիրի ու ընդդիմախոսներին փաստերի ուժով կլռեցնի:

Երբեք ՔՊ-ական իշխանությունը բանավեճի մեջ չի մտնի իրականությանը քաջատեղյակ ընդդիմախոսների հետ, քանի որ շատ լավ գիտի՝ ինչ կլինի դրանից հետո ՔՊ-ականների հետ՝ կործանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել