ՔՊ-ական գոյանքները, մեկը մյուսին հերթ չտալով, իրենց վրդովմունքն են սկսել արտահայտել Սամվել Շահրամանյանի՝ ֆրանիսական «Le Figaro»-ին տված հարցազրոյցի հետ կապված, չկարողանալով թաքցնել այն խորը թշնամանքը, որ տածում է ՔՊ-ական իշխանությունն Արցախի հանդեպ:

Նրանցից «Փսիխ» մականվամբ հայտնի Թորոսյան Արսենը, օրինակ, «Հ1»-ի եթերում մեկնաբանելով Շահրմանյանի հայտարարությունները, դրանք որակել է՝ ՀՀ-ի անվտանգության համար վտանգավոր ու պետական շահերին հակասող, քանի որ, ըստ Արսենի, նույնիսկ հայտարարությունները կարող են անվտանգային լրջագույն ռիսկեր պարունակել իրենց մեջ, հետևաբար՝ պետք է ողջախոհ գտնվել:

Եթե «թարգմանենք» ասվածը, ապա պետք է նկատել, որ նա եթերում հանդես է եկել յուրատեսակ ինքնախոստովանությամբ, որ ամբողջությամբ բացահայտում է ՔՊ-ական իշխանության էությունը: «Փսիխը» ասում է, որ Իլհամը Նիկոլի հերը կանիծի, եթե «Արցախ» եզրը հայերեն բառարանից չմաքրեն: Սա տարօրինակ չէ, քանի որ Նիկոլը Իլհամի առջև բազմաթիվ անգամ հրապարակայնորեն կզած սուբյեկտ է, և եթե նույնիսկ Իլհամը հենց հիմա Նիկոլից պահանջի Աննայի ննջասենյակն էլ, Նիկոլը չի կարողանալու մերժել, քանզի մի անգամ արդեն տվել է՝ պատրաստակամություն հայտնելով պրոցեսն անընդհատ դարձնել:

Մյուս կողմից՝ ՔՊ-ի կենսական շահերին նույնպես հակասում են Շահրամանյանի կողմից արված հայտարարությունները, քանի որ եթե դե ֆակտո Հայաստանում մնում են արցախյան իշխանություններն ու պետական ինստիտուտները, ապա դրանք կարող են լինել համախմբման կարևոր առանցք արցախիների համար՝ դրանից ՔՊ-ի համար բխող քաղաքական ծանր մարտահրավերներով: Այդ իսկ պատճառով էլ հայ հանրության մեջ այժմ սերմանվում է կենդանական վախ հնարավոր նոր պատերազմից՝ ճնշելու բողոքի այն ձայնը, որ կարող է բարձրանալ Արցախի հանդեպ գործվող ստորությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել