«Ջոսի Մհերը» օրերս հայ հանրության դատին էր ներկայացրել ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովին տված իր հարցազրոյցը, որի ընթացքում սեփական «դարակազմիկ» մտքերով է կիսվել՝ իբր ի ցույց դնելու յուր լայնախոհությունը: Հարցարզույցը, ինչպես կարելի էր սպասել, խայտառակութան է վերածվել, բայց ոչ թե Սուսլովի, այլ նրա՝ ձայնի տարօրինակ երանգ ունեցող հյուրի պատճառով. «Ջոսի Մհերը» չի կարողացել քողարկել այն ակնառու փաստը, որ քաղաքական գործչի կոստյումի մեջ ոչ մի կերպ չի կարողանում տեղավորել յուր չարչի ջանդակը:

Հարցազրույցի հենց սկզբում «Ջոսի Մհերը» հայ-ռուսական հարաբերությոնների ներկայիս վատթար վիճակի մասին է խոսել ու վստահեցրել, թե պատճառը արևմտյան գրանտակերներն են, որոնք, ուղղակիորեն ֆինանսավորվելով ԱՄՆ-ի կողմից, կարողացել են սևացնել ՌԴ-ի արած-դրածը մի դեպքում, երբ միլիարդավոր դոլարների ներդրմամբ Ռուսաստանը հոգ է տարել Հայաստանի բարեկեցության մասին: Այսպիսով՝ նա կոչ է արել ՌԴ-ին վերանայել Հայաստանի հետ աշխատանքի՝ իրեն չարդարացրած բանաձևն ու բուծել գրանտակերներ:

Հարկավոր է հասկանալ, թե ինչու է «Ջոսի Մհերը» շեշտը դրել հենց այս խնդրի վրա: Պատճառը ռուսներից հավելյալ փող «քերելն» է: Փաստացի կոչ անելով Հայաստանի հետ ախատանքում կիրառել արևմտյան մոդելը՝ «Ջոսի Մհերը» իրականում իր համար է փորձել ճանապարհ հարթել դեպի ռուսական գրանտներ՝ Սուսլովի միջոցով վերևներին հասկացնելով, որ եթե իր վրա շարունակեն խաղադրույք կատարել, ապա ինքը, լինելով հայ-ռուսական եղբայրության գաղափարի նվիրյալ, ոչ թե անիմաստ կլափի, այլ իրեն հատկացված գրանտների միջոցով յուրատեսակ հեղափոխություն կանի՝ հայ հանրությանը ՌԴ-ի հանդեպ սեր ու վստահություն ներշնչելով: Ասել կուզի՝ Մհերը փորձել է ինք զինք վաճառել ռուսներին ավելի թանկով՝ խոստանալով անիրականանալին:

Անիրկանաանալին, քանի որ ով-ով, բայց հաստատ «Ջոսի Մհերը» չէ, որ կարող է Ռուաստանի հանդեպ դրական զգացմունքներ արթնացնել հայ հանրության մոտ, քանզի այդ հանրությունն ուղնուծուծով գիտի՝ Մհերի իսկական էության մասին. սրա կարգի վարկաբեկված մարդը չի կարող որևիցե սուբյեկտի հանդեպ դրական տրամադրություններ գեներացնել:

Մնում է հուսալ, որ ռուսները Մերի կուտը չեն ուտի և եթե նույնիսկ որոշեն էլ գրանտակերներ բուծել, ապա կընտրեն այնպիսի մարդկանց, որոնք չեն լինի վարկաբեկված: Թե չէ մհերների հույսին եթե մնացին, Հայաստանում իսկապես ապագա չեն ունենա՝ ստիպված լինելով շատ արագ հեռանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել