Հ1-ի Պետիկի հետ հարցազրույցում Սիմոնյան Ալենը, հերքելով Ադրբեջանին հայկական գյուղեր ու տարածքներ տալու վերաբերյալ իրենց ունեցած ծրագրերն ու այդ մասին խոսակցությունները որակելով՝ ստոր շահարկում, որպես սեփական թիմի անքննարկելի հայրենասիրութան ապացույց է մատուցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունեցած «անկոտրում կեցվածքը»՝ միաժամանակ ջանալով ապացուցել, որ հանձնվելիք 4 գյուղը ոչ մի կապ չունի «հայ» կամ «հայկական» եզրերի հետ:

Չափազանց վտանգավոր քարզչություն է տանում ՔՊ-ն՝ 4 գյուղի հետ կապված, քանի որ հենց այդ քարոզչությունն է, որ լեզու է դնում ազերիների բերանը: Օրինակ՝ ադրբեջանցի պատգամավորներից մեկը օրերս կոչ էր արել ադրբեջանական հատուկջոկատայիններին՝ գրավել գյուղերն ու «մաքրել» դրանք հայերից: Պարզ է, չէ՞, թե ինչու էր նման խրոխտ հայտարարությամբ հանդես եկել. հայաստանյան իշխանությունների խոսույթը, Նիկոլի մարզային քարոզներն ու ալենների քարտեզները լեգիտիմ հիմք են տալիս թուրքերին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ՝ գյուղերը հետ բերելու պատրվակով:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի հայրենասիրությանը, ապա՝ հարց՝ Ալենը կասի՞, թե որ երկրի կազմում էր լինելու այսօր Սյունիքը, եթե ասենք նույն Իրանը մի փոքր այլ մոտեցում ցուցաբերեր հարցին: Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցի պատգամավորներն էին բացահայտել, որ Նիկոլը «Զանգեզուրի միջանցքի» հանձման հարցում չունի կոմպլեքսներ, և միակ պատճառը, որ Հայաստանն այն Ադրբեջանին չի տվել, Իրանի ու ևս մեկ երկրի դիրքորոշումն էր եղել: Թե բացի Իրանից է՛լ որ երկիրն էր հակազդել թուրքերի ծրագրերին, ադրբեջանցիները չէին նշել:

Այնպես որ՝ Արցախն ու Հայաստանի տարածքները պայմանավորված պատերազմով հանձնելուն սովոր Ալենը թող շատ չաքլորանա եթերներում. հանրությունը գիտի, շատ լավ ճանաչում է՝ ինչ է ասել ՔՊ իրականում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել