Ապրիլի 5-ին ընդառաջ, երբ, ինչպես հայտնի է, Նիկոլը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հետ կապված շարունակական խախտումեր են արձանագրել:

ՌԴ արտգործնախարար Լավրովը, խոսելով ռուսաստանյան ինտեգրացիոն պրոյեկտներին Հայաստանի հետագա մասնակցության հարցի վերաբերյալ, արձանագրել է, որ հայաստանյան իշխանությունները՝ սերված «Ելք» դաշինքից, սկսել են ավելի բացահայտորեն խոսել ունեցած ծրագրերի մասին: «Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության առումներով»,-մասնավորապես՝ ասել է Լավրովը՝ կամա-ակամա բացահայտելով հակազդեցության այն գործիքակազմը, որ տիրապետում է ՌԴ-ն՝ կապված Հայաստանի հետ:

Ասում են՝ Արևմուտքն ապրիլի 5-ին Նիկոլի առջև հստակ հարց է դնելու՝ ո՞ւմ հետ է Հայաստանը: Ասում են նաև, որ Նոր Նորքի ոստիկանական բաժնում կատարվածը կարող է դիտարկվել նաև որպես Արևմուտքի մեսիջ՝ Նիկոլին առ այն, որ եթե համարձակ քայլեր չարվեն, գործի կդրվի պլան «բ»-ն, որը չի ենթադրում վարչապետի աթոռին որևէ Նիկոլի գոյություն:

Սա նշանակում է, որ Նիկոլն իսկապես շատ ահավոր դրության մեջ է. եթե գնում է դեպի Արևմուտք, ապա Հայաստանը կարող է բախվել աննախադեպ փորձությունների՝ գազի գնից՝ նոր պատերազմ, եթե չի գնում, առնվազը կորցնելու է իշխանությունը՝ ճանապարհ հարթելով ասենք գոմիկ Գրիգորյան Արմենի համար, եթե, իհարկե, բանը չհասնի ԱԺԲ-ական հեղափոխությանը:

Նիկոլի թքած ունի իր որոշումների՝ երկրի վրա ունենալիք ազդեցության վրա. նրա համար կարևորն իշխանության պահպանումն է, և հենց այդ նարատիվից էլ ելնելով անելու է իր հետագա քայլերը՝ պահպանելու քեֆերի սիրահար Հակոբյան Աննայի՝ այլանդակ գերբարձր կենսամակարդակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել