Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին (դա գործնականում նշանակում է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը): Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանքի, վարույթները): Հուսամ մի օր արդարադատությունը կվերականգնվի և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս.Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս.Դադոյանը, Գ.Հովհաննիսյանը և Ա.Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել