Ինչպես հայտնի է, ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, մեկնաբանելով կատարվածը, ասել է՝ Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերին, ինչը կասկածի տակ է դնում առաքելության արդյունավետությունը: «Հարցն այն է, թե ի՞նչ են դիտարկում և արդյոք Ադրբեջանը ճանաչո՞ւմ է այդ առաքելությունը: Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կմոտենան նման մանդատին»,-մասնավորապես՝ հայտարարել է Պեսկովն ու հավելել՝ սա Երևանի միակողմանի որոշումն է:

Պեսկովի խոսքերը վկայում են մեկ բանի մասին՝ հայաստանյան իշխանություններն իրենց քաղաքականությամբ Մոսկվային մղել են Բաքվի գիրկը: Ներկայումս Կովկասում Կրեմլը որպես իր միակ հենարան հենց Ադրեջանին է դիտարկում, և սա՝ անկախ այն փաստից, որ այդ երկիրը վարում է ակնհայտ թուրքամետ քաղաքակնություն՝ չշտապելով ամբողջութամբ ընկնել Մոսկվայի գիրկը: Ռուսաստանում հասկանում են, որ չունեն ռեսուրս՝ Ադրբեջանի հետ այլ տոնով խոսելու նույիսկ այն դեպքում, եթե նույն ՆԱՏՕ-ի հետ Բաքուն առավելագույնս մերձենա կամ ասենք Ուկրաինային անթաքույց, բայց աջակցություն ցուցաբերի: Արդյունքում հարվածի տակ է հայտնվում Հայաստանը, իսկ Ադրբեջանը, օգտվելով առիթից, իրավունք է ստանում նվաճել Հայաստանը՝ հաստատ իմանալով, որ ՌԴ-ն չի խառնվի:

Պեսկովի խոսքերը միաժամանակ չարագույժ են թվում. հարկ եղած դեպքում վարկաբեկելու համար եվրոպացի դիտորների առաքելությունը Մսկվան կարող է և աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայաստանից տարածքներ զավթելու: Ինչ վեաբերում է Բաքվին, ապա այնտեղ Արևմւոտքից չեն վախենում, քանի որ արևմտյան մեյնսթրիմային ուժերի հետ Իլհամն ունի հստակ պայմանավորվածություն. Արևմուքտը հայտարարություններից անդին երբեք չի անցնելու ու իրական քայլեր չի անելու, քանի որ նույն ամերիկյան վերլուծական հզոր ու ազդեցիկ կենտրոնների գնահտականներով՝ Ադրբեջանն է Կովկասում ԱՄՆ-ի համար արժեքավոր դաշնակից համարվում.այդ կենտրոնների գնահատակնների հիման վրա է պետքարտուղարությունը քաղաքականություն մշակում:

Ադրբեջանի համար ստեղծվել են իդեալական պայմաններ՝ Հայաստանը կլանելու. ռուսներին Նիկոլն է խռիկ տվել, Արևմուտքն էլ ունի իր ծրագրերը Կովկասում, որի կենտրոնում Ադրբեջանն է և որից Վաշինգտոնը չի կարող հրաժարվել:

Հայաստանը չունի ոչինչ՝ բացի Նիկոլի ալեհեր թրաշից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել