Վերջին շրջանում, պարզվում է, Պապիկյան Սուրիկի ու Անդոնի միջև այնքան է մրցակցությունը սրվել, որ բանը հասել է թշնամության: Մասնավորապես՝ մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Անդոնը Սուրիկին նույնիսկ կասկածում է իր դեմ հոդվածներ պատվիրելու համար՝ ԱԺ-ում հայհոյանք հնչեցնելով իր դեմ հոդված պատվիրողի հասցեին. լրագրողների ներկայությամբ խլեշել է:
Ասում են՝ թշնամանքի պատճառն այն է, որ Անդոնն է ցանկանում նախարարի աթոռին բազմել՝ վստահ լինելով, թե Սուրիկից ավելի կոմպետենտ է, ինչին ի պատասխան Սուրոն Անդոնին «պասլատ» է անում՝ նրան տոն չտալով:
Սա բավական ուշագրավ տեղեկություն է, քանի որ հայտնի է, որ ժամանակին Անդոնը Սուրիկի համար փաստաբանություն էր նույնիսկ անում՝ ստեղծելով տպավարություն, թե նրա համախոհն ու գործակիցն է: Երևի հասկացել է, որ ՊՆ-ում շատ լուրջ փողեր են շրանառվում՝ կապված հատկապես ներկայումս տարբեր երկրներից ձեռք բերվող զենք-զինամթերքի հետ, ուստի որոշել է յուղոտ պատառը ձեռքից բաց չթողնել: Անդոնը չունի այլ ստիմուլ՝ բացի փողը, իսկ պրոֆեսիոնալիզմի մասին նրա լոլոներն ընդամենը տխմարներին մոլորեցնելու համար են. Սուրիկն էլ, իհարկե, մի բարի պտուղ չէ, բայց Անդոնը թերևս ավելի վտանգավոր է. Թուրքիայի մեծ երկրպագուն է, ու դա հայտնի բան է:
Պատճառը, որ Սուրիկին դեռ չեն ձեռնահարում, Նիկոլի հետ նրա ունեցած մտերմությունն է. շնչում-արտաշնչում է Նիկոլի հրահանգով, իսկ ա՛յ Անդոնի դեպքում կարող է լինել ինքնիրավչություն. այնուամենայնիվ «պրոֆի» է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել