Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմը բաց տեքստով Հայաստանից պահանջել է «Զանգեզուրի միջանցքը», ինչպես նաև դրել նոր Սահմանադրութան հարցը՝ հայտարարելով. «Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը պետք է բաց լինի, պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը:
Պետք է փոփոխություններ մտցվեն Հայաստանի Սահմանադարութան մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Արարատը: Դա նույնպես պետք է վերացվի»:
Յըլդըրըմի շուրթերով բարբառել է Էրդողանը: Թուրքիայի նախկին վարչապետը հստակորեն վերահաստատել է իր պետության գլխավոր նպատակը՝ Հայաստանի ոչնչացումը, որից հետո միայն Թուրքիան կարող է հավակնել իրական գերտերության դափնիներին: Համենայն դեպս՝ այն Հայաստանի, որը բոլորս գիտենք, որը հայ ժողովրդի ազգային տունն է, բայց որը Նիկոլը քանդում է:
Յըլդըրըմի հայտարարությունը նաև կարելի է որակել որպես պատասխան Նիկոլի այն հայտարարությունների, թե անկլավների հանձնումից հետո կա ռեալ շանս՝ խաղաղություն հաստատելու: Այս հայտարարությունը պատասխան է նաև «Հայկական խաչմերուկ» կոչված մեռելածին պրոյեկտին, որի միջոցով Նիկոլն ընդամենը ժամանակ է ձգում. Թուրքիային ու նրա դաշնակիցներին պետք չէ խաչմերուկ, այլ Բաքվի հետ ցամաքային կապ՝ Միջին Ասիան կուլ տալու:
Ինչ վերաբերում է զինանշանին, ապա Յըլդըրըմի հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտում է, թե ինչու էր որոշ ժամանակ առաջ Նիկոլը դաշտ նետել պետական սիմվոլների փոփոխության, Արարատը Արագածով փոխարինելու մասին թեզերը. թուրքերի հրամանն էր կատարում ու ցույց տալիս, որ հավատարիմ է իր կոչմանը, բայց ա՛յ ժողովուրդն իբր չի թողնում:

Ո՞ւմ է պետք այն Հայաստանը, որտեղ Արարատը կլինի արգելված սիմվոլ, Սահմանադրությունն էլ թուրքերրի կողմից թելադրված ինչ-որ բառակույտ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել