Մեկնաբանելով քաղաքացիներից մեկի հետ տեղի ունեցած կենկրետ դեպքը, երբ ալերգիայից խեղդվելու դեպքում անգամ նրան մերժել են դեղատանը տալ համապատասխան դեղամիջոցը՝ պայանավորված նոր համակարգի ներդրմամբ՝ առողջապահական համակարգի «մաման լացացնող» Ավանեսյան Անոն հրաժարվել է ընդունել առկա խնդիրը՝ հայտարարելով, թե շատ երկրներում է գործում նման համակարգ, որն իրեն արդարացնում է:

Աշխարհի տարբեր երկրներին հղում տալը ՔՊ-ականների մոտ դարձել է վատ սովորություն, երբ իրենց երկնած որևիցե հիմարություն ուզում են արդարացնել, անմիջապես հղում են կատարում օտարներին: Մինչդեռ հետո պարզվում է, որ այդ երկրներում բոլորովին այլ համակարգ է գործում, ինպես ասենք Վրաստանում՝ տրանսպորտի գների դեպքում:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Անոն նման համակարգ ներմուծել մեր երկիր: Թերևս նպատակներից մեկը բժիշկներին ավելի հաճախ դիմելը խրախուսելն է անգամ պարտադրանքի տեսքով: Ըստ երևույթին, Անոն որոշել է համակարգն աշխուժացնել, դեղատների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել՝ շրջանառվող փողի մասսան ավելացնելու: Շատերը բժշկի են դիմում մեկ անգամ և ստանալով համապատասխան դեղատոմսը՝ դրանից օգտվում են բազմակի անգամ՝ է՛լ բշկի չդիմելով: Արդյունքում Անոյի ֆինանսները տուժում են:

Իսկ թե այս ամենի վերջնարդյունքում որքան է բարձրանալու մատուցվող ծառայությունների որակը, Անոյին ընդհանրապես չի հուզում. կարևորն այն է, որ անթերի կատարեն դրսից իջեցված պատբերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել