Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թեմաները.
Գերիներ
Ինչու՞ օրեր առաջ Հայաստանն Ադրբեջանին վերադարձրեց «մոլորված» ադրբեջանցի զինծառայողին, բայց փոխարենը ոչ մի գերի ադրբեջանական կողմից չստացավ։
«ՀՀ–ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել պայմանավորվածություն, որ եթե զինվորները մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»։
ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով զինված անմեղ մի ադրբեջանցի:
Սահմանադրություն
Սահմանադրության փոփոխության մասին խոսելիս ասում է. «Ամեն ինչ տեղի ա ունենում էն ժամանակ, երբ տեղի ա ունենում, էս փուլի իմ խնդիրը՝ հանրության հետ ունենալ խոսակցություն էս թեմայով: Հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ ինքը, իր քաղաքական թիմի հետ զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով պատրաստ է դրան»։
Անկախության հռչակագիր
«Աշխարհում գլոբալ փոփոխություն է եւ պետությունների ու հանրությունների համար շատ կարեւոր է, թե որքանով են ունակ փոխվելու, կարծրացած մտածողությունից դուրս գալու, աքսիոմների փոխարեն թեորեմներով առաջնորդվելու»:
Օրինակ Շվեդիայում Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975 թվականից։ Իսկ ԱՄՆ-ում երբեք չի փոխվել Սահմանադրություն:
Սահմաններ
«Նախ պետք է արձանագրել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի դրանից հետո կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, և որտեղ է, որ չունի կամ հնարավոր է, որ չունի տարածքային պահանջներ»:
«Պետք է գնալ հողի վրա տեսնել՝ դե յուրե գիծը որտեղով է անցնում: Այդ գծից այն կողմ ինչ կա՝ մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է»:
«Խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում մակերեսը կլորացված է 29800, իսկ տեքստում նշված է ճշգրիտ թիվը, որը տասնյակ քառակուսի կիլոմետրերով պակաս է»։
«Վերջերս ԱԺ-ում ասացի, որ միլիմետրի ճշտությամբ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները: Իմ ասածի մեջ չափազանցություն չկար…»
Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարություն
Վերոնշյալ կետի մասին ուղիղ հարցին պատասխանում է ընդհանրացված գերիների տրամաբանությամբ` «Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու համար ամենօրյա աշխատանք է արվում: Հարցի կոռեկտ ու սոլիդ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում։ Արդյունավե՞տ է այդ աշխատանքը։ Քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել՝ ակնհայտորեն ոչ»։
ՀԱՊԿ
*«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»։
Ասել կուզի ինչ ասում ենք, պետք չի վերաբերել շատ հիմնավոր:
Խաղաղություն
*«Խաղաղության օրակարգի լինել-չլինելը համարժեք է Հայաստանի լինել-չլինելուն»։
Խաղաղության այս օրակարգի լինելը համարժեք է Հայաստանի չլինելուն:
Աջակցություն արցախցիներին.
«Մեր տրամաբանությունը հետևյալն է՝ եթե այս ծրագիրը անենք միայն ԼՂ տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրը ունեն՝ Հայաստանի քաղաքացի լինելով։ Մենք ուզում ենք մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:
Ինչու են ասում, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է քաղաքացիություն ստանան. «Որովհետև առանց դրա կարող է լարում ստեղծվել, մարդիկ ասեն՝ մեզ բնակարան չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչո՞ւ պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն բանակում»:
Բաժանարար գծերի հստակ սահմանումն էլ ոնցա՞ լինում:
Ամփոփելով ասուլիսը` կարելի է ստել այն ամենի մասին ինչ եղել է ու այն ամեն մասին ինչ սպասվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել