ԱԺ-ում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ աշխատող ՔՊ-ական Հակոբյան Վաղոն հայտարարել է, թե ի տարբերություն ՀԱՊԿ-ի, որը համապատասխան գնահատական չի տվել ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի ունեցած ռազմական գործողության առնչությամբ, ԵԱՏՄ բլոկում բավական արդյունավետ գործունեություն է ծավալվում։ ԵԱՏՄՆ-ն, ըստ Վաղոյի, բավական լուրջ հնարավորություններ է մեր տնտեսությանը ընձեռել ու ընձեռում, և Հայաստանը ԵԱՏՄ կանոնադրությամբ ու օրենքներով սահմանված կարգով է առաջնորդվելու:

Վաղոյի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՔՊ-ում կա ցանկություն՝ ԵԱՏՄ-ին խռիկ չտալու նույնիսկ այն դեպքում, եթե որոշում ընդունվի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն ցանկանում է հա՛մ կույս մնալ, հա՛մ հաճույք ստանալ՝ իրեն ճարպիկի տեղ դնելով.մի կողմից՝ Արևմուտքին կբավարարեն՝ ՀԱՊԿ-ից դորս գալով, մյուս կողմից՝ կշարունակեն փող աշխատել՝ ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելով:

Արդյոք սա հնարավոր բա՞ն է, հնարավո՞ր է, որ այս բանաձևը Մոսկվայում ողջունեն՝ հատկապես նկատի առնելով, որ մեծ իմաստով Մոսկայի համար Հայաստանի գոյությունը ՀԱՊԿ-ում վերածվել է բուտաֆորիայի, իսկ ահա պատժամիջոցների շրջացման հարցը լրիվ այլ է. դա բխում է ՌԴ ազգային շահերից:

Իսկ մեր շահերից ի՞նչն է բխում, իշխանավորներից ոչ մեկ չգիտի: Այնտեղ շատ լավ հաշվարկել են թուրքական շահն ու դրան են ծառայում, իսկ Հայաստանի ֆիզիկական գոյության հարցը կարծես թե ոչ մեկին չի հուզում, քանի որ բոլորի համար միայն մեկ արժեք կա՝ փողը, որի հանդեպ սերն այնքան մեծ է, որ երբեմն-երբեմն նույնիսկ ՌԴ-ի հանդեպ կույր ատելությունն է մթագնում:

Դժվար թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց ու, բնականաբար, ՌԴ-ի հետ հարաբերությունները անտանելիորեն սրելուց հետո Նիկոլին թողնեն մնալ ԵԱՏՄ-ում:

Ի՞նչ էր ասում Արաբատը Թուրքիայում, ԵՄ-ին անդամակցության հարցն են քննարկում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել