Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Իրանն առավել հստակորեն է սկսել մեսիջներ հղել ՔՊ-ական իշխանությանը՝ Հայաստանը արևմտյան ուժերի պլացդարմի չվերածելու: Եվ ահա բանից պարզվում է, որ հայաստանյան իշխանությունները մեթոդ են մշակել՝ Թեհրանին հասկացնելու, որ այդ հորդորներն իրենց համար զրոյական նշանակություն ունեն և դիմել են իրենց սիրելի մեթոդին՝քարոզչությանը. ինչպես նկատում են որոշ փորձագետներ,այս օրերին պրոիշխանական ԶԼՄ-ներն ու հարթակները սկսել են թիրախավորել Թեհրանին՝ քարոզելով, թե իբր Իրանը Հայաստնաի հետ անկեղծ չէ, թե Թեհրանը չի կարող Հայաստանին դաշնակից համարվել, թե Իրանը թույլ չի տալիս՝ գնված զենքերը տեղ հասնեն և այլն:

Ճիշտ է՝ Իրանի դեմ հակաքարոզչությունը դեռևս չի կրում տիտանական մասշտաբներ այնպես, ինչպես ՌԴ-ի դեմ տարվող պրոպագանդան է, որի օգնությամբ Արևմուտքը շարոնակում է «ուղեղների լվացման» պրոցեսը, սակայն հստակորեն նկատվում են միտումներ՝ Իրանին ևս սև ցուցակ գցելու, ինչը կարող է կրկնակի աղետաբեր լինել, քան նույնիսկ ՌԴ դեմ տարվող հակաքարոզչությունն է:

Եթե սրանց, այնուամենյանիվ, հաջողվի ռուսներին Հայաստանից դուրս թողնել, ապա նույն Լոնդոնի պահանջով հաջորդ թիրախը դառնալու է բարեկամ Իրանը, որտեղ ուշադիր հետևում են հայաստանյան տեղեկատվական դաշտին ու անում համապատսխան հետևություններ: Հայաստանն Արևմուտքին պետք է բացառապես որպես գործիք՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի, բայց քանի որ առանց ՌԴ-ին «խռիկ տալու» անհնար է այստեղ հակաիրանական տրմադրություներ հրահրել, ուստի որոշվել է նախևառաջ լուծել ռուսների հարցը ու հետո միայն անցնել Իրանին:

Եթե Իրանին էլ չեզոքցնեն, ապա «Արևմտյան Ադրբեջան» կոչված պրոյեկտի իրականացման համար այլևս որևիցե խոչընդոտ չի մնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել