Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Նիստին ներկայացվել են ՀՀԿ Երեւանի եւ մարզերի շրջանային խորհուրդների,կազմակերպչական հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ ստորաբաժանումների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները։
Հաստատվել է 2024 թվականի բյուջեն։
Գործադիր մարմնի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ անվտանգային մարտահրավերները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել