Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները հուշում են, որ առնվազն պետք է հսկայական ջանքեր գործադրվեն աշխարհաքաղաքական բևեռների միջև որոշակի չեզոքություն պահպանելու համար: Այժմյան Հայաստանի արտաքին քաղաքական ուղեծիրը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հայտարարությունները հուշում են, որ խնդիր է դրված հնարավորինս սրել իրավիճակը Հայաստանի անվտանգային միջավայրի շուրջ: Հետևաբար այն մտավախությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իրականությանից բոլորովին հեռու չեն: Այլ հարց է, թե ինչու է այդ պարագայում Հայաստանի ղեկավարությունը չեզոքություն պահպանելու ջանքեր գործադրելու փախարեն բացահայտ արշավ սկսել Ռուսաստանի ուղղությամբ: Եվ այստեղ խոսքը, բոլորովին չի վերաբերումարևմտյան սպառազինություն ձեռք բերելու համաձայնություններին: Դիվերսիֆիկացիան միշտ դրական է, եթե այն չի ենթադրում բևեռի փոփոխություն: Չմոռանանք, որ զգուշավորությունը մեզ համար ունի կենսական նշանակություն:
Հաշվի առնելով Ռուսաստանում առկա հակահայկական լուրջ բևեռի առկայությունը, առավել արդիական է դառնում այդ երկրում ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը: Իրականում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է գալ եզրահանգման, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և ընդհանրապես ռուսներին դուրս մղելու կարևոր դերակատար և նոր «հակառուսաստանի» վերածվելու մեծ պոտենցիալ ունի:
Թե ինչի կարող է բերել «Հակառուսաստանի» վերածումը, մենք գիտենք թե´ նորագույն պատմությունից, թե´ Ուկրաինայի և այլ երկրների օրինակներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել