Azatutyun.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։

Չեխիայի քաղաքացուն, որի անունը չի հրապարակվում, բերման են ենթարկել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։

Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» հայտնել է, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։

Նշենք, որ Ադրբեջանը միջադեպի մասին արդեն տեղեկացվել է Չեխիայի Հանրապետության իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել