Կարմիր գծե՞ր. առանց մեկնաբանության, չոր փաստեր
«Արցախը Հայաստան է և վերջ»:
Նիկոլ Փաշինյան, 5 օգոստոս 2019 թվական, Արցախի Վերածննդի հրապարակ
«Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը»:
2021 թվականի ընտրությունների ՔՊ նախընտրական ծրագիր
«Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»:
Նիկոլ Փաշինյան, 2022 թվական ապրիլի 13 ԱԺ ելույթից
Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ստորագրել են հայտարություն, որտեղ ասվում է, որ իրենք ճանաչում են 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հայաստանի վարչապետը ստորագրել է փաստաթղթի ներքո, որի համաձայն՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։
6 հոկտեմբեր 2022 թվական
«Հայաստանի տարածքը օկուպացված է. ադրբեջանական ստորաբաժանումը գտնվում է ՀՀ-ում»:
Նիկոլ Փաշինյան, 29 սեպտեմբեր 2022 թվական, ՀՀ Կառավարության նիստ
«Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից»:
Նիկոլ Փաշինյան, 28 հունվար 2024թվական, ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ելույթից:
Ամփոփենք.
Արցախը Հայաստան է և վերջ:
Արցախը Ադրբեջան է և վերջ:
ՀՀ 29.800 է և վերջ:
ՎԵՐՋ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել