Սուրեն-Մագա

Երբ Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանն ամուսնալուծվել էին, Սուրենը որոշ ժամանակ անց մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ էր անում`փակելով իր նոր կողակցի դեմքը, սակայն երբ հետևում էիր հագուկապին, կրած զարդերին ու եղունգներին, ակնհայտ էր, որ դերասանի կողքին տիկտոկեր Մագան է: Հիմա արդեն զույգը չի թաքցնում իրենց կապն ու անկաշկանդ ներկայանում են հանրությանը։

Վահե-Իննա

Չնայած դերասաններ Վահե Զիրոյանը և Իննա Խոջամիրյանն այլևս միասին չեն, սակայն նրանց սիրավեպը բուռն էր սկսել։ Նրանք հանդիպել էին «Երկուսով» սերիալի նկարահանման հրապարակում, նկարահանվել համբույրի տեսարաններում, հետո, ինչպես ընդունված է ասել՝ «դերի տակ էին մնացել»: Առաջին անգամ Վահեին և Իննային միասին բռնացրել էին ԱՄՆ-ում, իսկ հետո նրանք այլևս չէին թաքցնում իրենց սիրավեպը: Երևում էր՝ զույգը երջանիկ է, Իննան էլ Հայկ Պետրոսյանի հետ բաժանումից հետո կրկին փայլում էր, Զիրոյանն էլ Իննային հրապարակավ երգ էր նվիրում:

Վիգեն-Հովո

Ներկայումս ՀՀ-ում Կոլումբիայի պատվո հյուպատոս Վիգեն Բադալյանի՝ Վիվարոյի Վիգենի և դերասան Հովհաննես Ազոյանի հարաբերությունները որքան գեղեցիկ, նույնքան էլ խորհրդավոր գաղտնիության քողով են պատված։ Բիզնեսմենն ու դերասանը երկար տարիներ է ինչ միասին են, սակայն մինչ օրս չեն համարձակվում բարձրաձայն խոսել իրենց սիրո մասին։ 

Պոնչ-Տամառա

Արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է Women’s club-ի դերասաններ Տոմա Պետրոսյանի և Պոնչի՝ Տարոն Իսպիրյանի սիրո պատմությունը։ Ե՛վ Տոման և՛ Պոնչը այս ընթացքում չեն հաստատել, որ միասին են։ Սակայն ամեն բան ավելին քան պարզ է։

Դերասանուհին 2023 թվականի ամռանը «Կնոջ օրագիր» հաղորդման հյուրն էր և հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի քանի հարցի՝ այդ թվում նաև հաստատել է, որ ինքն ու Պոնչը միասին են։

Նազենի-Ֆելո

Եվ մեր լավագույն հնգյակը եզրափակենք Նազենի-Ֆելիքս զույգի գեղեցիկ ու ցավոք չստացված սիրո պատմությամբ։ Մինչ օրս էլ շատերն են հիշում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը նախկինում միասին էին։ Թեպետ նրանք երբեք էլ չեն հաստատել այս տեղեկությունը, այնուամենայնիվ, լուրեր էին շրջանառվում անգամ այն մասին, որ նրանք միասին են ապրել։ Այժմ Ֆելիքս Խաչատրյանն ամուսնացած է նկարչուհի Գոհար Պարույրյանի հետ, ով ի դեպ, ըստ լուրերի, Նազենի Հովհաննիսյանի օգնականն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել