Այսօր տեղի ունեցավ այսպես կոչված ռազմագերիների փոխանակում: Այսպես կոչված, քանի որ մենք Ադրբեջանին հանձնեցիքն երկու հանցագործի, որոնցից մեկը Հայաստանի սուվերեն տարածքում սպանել է քաղաքացիական անձի և ցմահ դատապարտվել է:
Ինչևէ, 32 հայորդի վերադարձան Հայաստան:
Սակայն նախնական հրապարակվասծ ցուցակը այսօր հրապարակված ցուցակի հետ համեմատելիս հայտնաբերեցի, որ այսօր Հայաստան վերադարձվասծների ցուցակում բացակայում է Վիգեն Էուլջեքյանի անունը: Իր փոխարեն վերադարձել է այլ անձ:
Վիգեն Էուլջեքյանի անունը ներառված էր դեկտեմբերի 7-ին հրապարակված ցուցակում:
Հիշեցնեմ, որ Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակը շատ ծանր էր, ստացվել են մի քանի հաղորդագրություններ այդ մասին:
Հարց՝ ինչպե՞ս է ստացվել, որ այդ մարդը չի վերադարձվել:
Ստորև՝ նախապատմությունը:
Возможно, это изображение 1 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել