Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու ՀՀ  և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, որը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նա նաև հավելել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Բաքվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել