Ակնհայտ է, թե ինչու է նա նման վարք դրսևորել. անակնկալի է եկել, որ լրագրողները կռահել են, թե ինչու է հանդես գալիս նոր ընտրությունների անցկացման օգտին, անակնկալի է եկել, որ կարողացել են կարդալ իր այլասերված մտքերը:
Այո՛, հենց այդ նպատակն էլ իշխանությունները հետապնդում են. Նիկոլը հրաժարական կտա, կդառնա ժամանակավոր վարչապետ ու հանգիստ կկրկնի 2021-ի սցենարը: Ենթադելի է, որ Սյամոյի ոգևորվածությունը՝ նոր ընտրությունների ացնկացմամբ, պայմանավորված է Նիկոլից ստացված խոստումներով. Նիկոլը երևի խոստացել է, որ հաջող վերարտադրության դեպքում Սյամոյին աչքաթող չի անի ու մի բան կմտածի՝ նրան անգործ չթողնելու խնդիրը լուծելու:
Մեծ է, սակայն, ռիսկը, որ նույնիսկ եթե արտահերթ ընտրություններ էլ լինեն, ու Նիկոլը վերարտադրվի, Սյամոն էլի «կմնա բորդյուրին»: Նիկոլն անկանխատեսելի մարդ է, որ սեփական խոսքերի ու խոստումների մտաբերման հարցում լուրջ պրոբլեմներ ունի, ինչի մասին վկայող փաստերի պակաս գոյություն չունի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2539
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել