Փորձելով լրագրողներին համոզել, որ ինքը կապ չունի պարտվողական քաղաքականության հետ՝ Սյամոն ասել է.«Դուք չգիտեք, չէ՞, որ ես գրավոր քանի փաստաթուղթ եմ ուղարկում որ ծառայություններ, որ ղեկավարին՝որտեղ պետք ա ինչ անել, ինչ քայլեր անել: Դուք ուզում եք՝ իմ հրապարակային ելույթները և մեկ էլ ինչ՝ ներքին կարգով ես ասում եմ, դա բերենք սաղ հրապարակայի՞ն ելույթ»:

Սյամոն, փաստորեն, Հայաստանի պետական մարմինների գլխավոր խորհրդականն է, նրա ցուցումով են նստում-ելնում պետական օղակներում՝ հենվելով ստացած ռեկոմենդացիաների վրա: Երևի հենց դա է պատճառը, որ պետությունը վարի է գնում՝ հայտնված ազատ անկման ճիրաններում, որոնցից ելք չկա:

Մի անգամ գործնականում տեսանք՝ ինչի հանգեցրեց բունկերներում Աննային «ռեկոմենդացիաներ տալը», արդյոք, ցանկանո՞ւմ ենք տեսնել նույնը Հայատանում: Ակնհայտ է, որ եթե խորհրդատուն Սյամոն լինի մի երկրում, ապա այդ երկիրը,ինչպես էլ այն կոչվի, կիսելու է հայկական Արցախի ճակատագիրը: Իհարկե, «եսլի չտո» Սյամոն «կռուտիտի» տեղ ունի. պետք լինի՝ կասի՝ իր խորհուրդները չեն լասել, կասի՝ լսել են, բայց հակառակն արել՝այդպիսով «լվանալով ձեռքերը», բայց այդ դեպքում էլ հարց կծագի՝ եթե քեզ մեխի «գալովկի» տեղ դնող չկա իսկի, է՛լ խորհուրդներ տալու իմաստը որն էր:

Իմաստը մեկն է՝ մնալ «նա պլավու», որ հոշոտման ենթարվող լափամանից իրեն էլ բաժին հասնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել