Հարցին՝ իսկ ո՞րն էր ձեր մեղքի բաժինը պարտված պատերազմում՝ նկատի ունենալով այդ ընթացքում զբաղեցրած շատ բարձր պաշտոնը, Արցախի նախկին ԱԽՔ Սյամոն քմծիծաղով չքմեղացել է ու պնդել, թե ինքը որևիցե մեղք չունի պարտության հարցում ու որևիցե պատասխանատվություն չի կրում: «Այսինքն՝ դուք գտնում եք, որ քանի որ էդ պաշտոնում եմ եղել, պետք է ինչ-որ մե՞ղք ունենամ»,-«միամիտ աչքեր է արել» Սյամոն ու ճշտող հարցին՝ չունե՞ք, պատասխանել՝ իհարկե ոչ:

Անշուշտ միամտություն կլիներ Սյամոյից տղամարդավայել պատասխան ակնկալել: Տղամարդկություն է պետք՝ սեփական սխալները խոստովանելու համար, բայց Սյամոն «տղամարդկություն» ասվածն սեփական փիլիսոփայության տեսանկյունից է հասկանում. նրա համար հնարավորինս շատ պ*ց ծծելն է իսկական տղամարդկություն, այլ ոչ թե սեփական արարքների համար պատասխանատվություն կրելու քաջություն ունենալը:

Սյամոն, իհարկե, շատ է փորձել ապացուցել իր այդ թեորեմը, վստահեցրել, որ ինքն ԱԽՔ պաշտոնում ժանգոտ մեխի գլուխ է եղել, բայց դե այդ շրջանի քրոնիկոնին քաջածանոթ մարդիկ հո լավ գիտեն՝ ինչ քայքայիչ դեր է Սյամոն խաղացել, ինչպես է Աննային բարոյապես բունկերներում աջակցել ու թե ինչպես է կարողացել այդ ամենի հաշվին իր ֆինանսական դրությունը շտկել:

Հերքել կարելի է ամեն ինչ, այլ հարց, թե որքան հավաստի կհնչի այս կամ այն հերքումը՝ այս կամ այն մարդու բերանից: Կոնկրետ այս մի կեղտոտ բերանից հնչող հավաստիացումները ունեն զրոյական «լեգիտիմություն» ու նույնքան թշվառ են, որքան Սյամոն ինքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել