Լուսավոր Հայաստան կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում», - ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



