Աղազարյան Հովիկն է բացեիբաց միացել Սայմոյի քարոզչական թիմին՝ փորձելով բացատրել, թե ինչու է դեմ հանդես գալիս Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությանն ու գործունեությանը: Ըստ Հովիկի՝ եթե Հայաստանում հանդուրժվի այդ ինստիտուտների գոյությունը, ապա կստացվի, որ Հայաստանն Ադրբեջանի հետ անկեղծ չէ: «…որովհետև դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում: Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողո՞վ ես պահպանում, կառավարությո՞ւն ես պահպանում: Վաղը, մյուս օրը դու ինձ հարձակվես Ադրբեջանի վրա և սեպ խրես հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամության մե՞ջ: Դա չեղավ խաղաղություն»,-բարբաջել է Աղազարյան Հովիկը ԶԼՄ-ներից մեկի եթերում:

Հովիլն ուղիղ տեքստով ասել է այն, ինչ որ մտածում է Սյամոն ծածուկ, երբ իր ու իր վայ քարոզիչների բերանով կտրականապես դեմ է արտահայտվում Արցախի պետական ինստիտուտների գոյությանը՝ վախենալով հոդաբաշխ բացատրություն տալ այն հարցին, թե հատկապես ինչո՞ւ է նման տեսակետ հայտնում:

Փաստորեն՝ Հայաստանը՝ «Արևմտյան Ադրբեջան» հռչակած տոտալիտար քաղցկեղածին գոյացության հետ այս իշխանությունները ցանկանում են անկեղծ լինել մինչև վերջ՝ հավատալով հայ և ադրբեջանցի ժողովուրդների «դարավոր բարեկամությանը»:Տեսնես այդ ո՞ր դարերի մասին է խոսել Սյամոյի սրտի ՔՊ-ականը, երբ նման տխմարագույն հայտարարությամբ է հանդես եկել: Հա, երևի «Նիկոլի թվի», որտեղ Սյամոն հանդես է գալիս այդ «բարեկամության» կնքահայրերից մեկը:

Ա՛յ սա են սրանք՝ մեկը մյուսից վատը: Մտքներին մի բան է մենակ՝ բերանները մի բան առնելը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել