Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրացիների համար վերականգնման հատուկ ծրագիր է սկսել, ովքեր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից գերեվարվելուց հետո ազատ են արձակվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Բժիշկների, հոգեբանների և սոցիալական աշխատողների թիմը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում թեստեր կանցկացնի՝ գնահատելու օտարերկրացիների ֆիզիկական և հոգեկան վիճակը:

Պաղեստինյան արմատականները նախօրեին ազատ են արձակել առաջին 13 օտարերկրացիներին, այդ թվում՝ Թաիլանդի 10 և Ֆիլիպինների երեք քաղաքացիների։ Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի շրջանակներում Գազայի հատվածը կլքի 50 օտարերկրյա քաղաքացի։

Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել