Բելառուսը Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման առաջընթացը։ Հուսով ենք, որ ձեռնարկված քայլերը հիմք կդնեն կայուն և երկարաժամկետ խաղաղության համար այս տարածաշրջանում, որտեղ ապրում են մեզ բարեկամ ժողովուրդները՝ հայերը և ադրբեջանցիները։ Ես ընդգծում եմ՝ բարեկամ ժողովուրդներ», - ասել է Բելառուսի նախագահը։

«Համոզված եմ, որ, չնայած ամեն ինչին, մենք ի վիճակի ենք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր պատասխանատվության ոլորտում: Եվ մենք դա անում ենք: Նույնիսկ եթե ոչ ամբողջությամբ, մենք շատ բան ենք անում, հատկապես վերջին շրջանում», - հավելել է նա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել