Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել