Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցած տարի առաջարկվել են միջոցառումներ», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։ Սիդորովը մանրամասնել է, որ կազմակերպությունն առաջարկել է որոշակի միջոցառումներ և պատրաստել փաստաթղթերի նախագծեր։

«Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,- ընդգծել է Սիդորովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել