Azatutyun.am-ը գրում է.


Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Առայժմ կոնկրետ արդյունքներ չկան, բայց հնարավոր է, որ բանակցությունները տեղի ունենան հաջորդ ամիս, այսօր «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Բրյուսելյան աղբյուրը միաժամանակ որոշ փակագծեր է բացել այդ բանակցություններից՝ մանրամասնելով, որ դրանց օրակարգում է նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու հարցը։

Ընդ որում, եվրոպացի դիվանագետը նշել է, թե իրենց հետ հանդիպումներում Ադրբեջանի նախագահը վստահեցնում է՝ որևէ նկրտում չունի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Նա հավաստիացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն և լուծեն մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի և Ադրբեջանից Հայաստանի հարավային հատվածներ հասնելու վերաբերյալ», - ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. - «Բոլոր այդ հարցերը պետք է քննարկվեն, և հենց դրա շուրջ է նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությունը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել