Էս վերջերս ԵՄ, թե ՄՄ դեբատներում և փաստարկներում ի հակաքարոզչություն ՄՄ բերվում են հետևյալ փաստերը` Ռուսաստանը աշխարհում առաջին տեղն է թմրանյութերի օգտագործման առումով, կոռուպցիան ծաղկում է հսկայական չափերով, աղջիկները համատարած օրալ սեքսի արագացված դասընթացներ են անցնում, աղքատությունը ձգտում է իննսուն տոկոսի ու այսպիսի լիքը սահմռկեցուցիչ փաստեր: Մի խոսքով Ռուսաստանը ներկայացվում է որպես աշխարհի ամենադժոխքոտ վայր: Հայերի համար որպես հավաքականություն կործանարար է ընտրության հարցում առաջնորդվել կերակրատաշտերի որակով: Հայերը պետք է հոգևոր միսիա իրականացնեն, և այդ դեպքում աշխարհի բոլոր համեղ ուտելիքները վաղ թե ուշ արծաթե սկուտեղով կմատուցվեն մեզ: Ու այդ հոգևոր միսիան կարող է լինել ասենք աշխարհի մեկ հինգերորդի վրա դրախտային պայմանների ապահովման նպաստումը կամ մեկ այլ բան, բայց ոչ թե ուտելիքի քանակի մասին մտորումները: Հայերին ո՛չ եվրոպական հագուստն է սազում, ո՛չ ռուսական և ո՛չ էլ մեկ ուրիշ: Իրենք իրենց ենթագիտակցության մեջ կրում են մի այնպիսի քաղաքակրթության հուշը և տեսլականը, որոնց համեմատ այսօրվա քաղաքակրթական դրսևորումները վայրենություն են, այդ իսկ պատճառով էլ մեր մշակութային դրսևորումները՝ լեզու, կրոն, երգ, ճարտարապետություն, յուրօրինակ են, իսկ այսօրվա քաղաքակրթական մոդելները` անհրապուրիչ: Խնդրում եմ քաղաքական պրագմատիզմի հարթությունից չհակաճառել, քանի որ ես այդ հարթությունից չեմ դատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել