Armenpress.am-ը գրում է.
Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Augsburger Allgemeine-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության պետական քարտուղար Յոխեն Ֆլասբարտը, որը նախօրեին ժամանել է Կիև:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը:
Գերմանացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի տնտեսության առանցքային հատվածներին, մասնավորապես գյուղատնտեսությանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1122508.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



