Երևանում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Yerevan_18_10_2023.jpg (46 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։

Armenia_18_10_2023.jpg (215 KB)

Մարզերում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։  Հոկտեմբերի 20-23-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ:

 Լեռնային Ղարաբաղում  հոկտեմբերի 18-ին  և 19-ին սպասվում է անձրև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել