Հարց՝ իսկ ՔՊ-ն, որ նույնն է թե Նիկոլը, ունի՞ այդ լեգիտիմությունը: Առհասարակ երկիրը թուրքի բերան տված, որևիցե քաղաքական ուժ կամ դրա կամայական ներկայացուցիչ իրավունք ունի՞ նման ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ ու Նիկոլի արկածախնդրությունը վերագել ժողովրդի կամքին: Ակնհայտ է, չէ՞, որ եթե հակառուսականությունը չլիներ Անդոնների առաջնային օարակարգը, Արցախում այս ողբերգությունը տեղի չէր ունենա: Մոսկվայի համար նոյմեբերի 9-ի փաստաթղթի իմաստը Բաքվի ու Երևանի վրա սեփական ազդեցութան պահպանումն էր, և այդ ազդեցությունը նախևառաջ բխելու էր Երևանի շահերից, քանի որ դրա շնորհիվ էր, որ Արցախը մնալու էր հայկական առնվազն այնքնա ժամանակ, մինչև որ «պարզվեին ջրերը»: Նիկոլը, փրկելու համար սեփական կաշին, պրահյան պրոցեսի մեջ մտավ ու Արցախը հռչակեց՝ Ադրբեջան, որից հետո է՛լ ավելի հստակ դարձավ հակառուսական կուրսը, որին էլ ի պատասխան ստացանք այն համազգային ողբերգւթյունը, որին ականատես է դառնում սառնասիրտ աշխարհը հենց հիմա, որ թքած ունի հայերի տառապանքների վրա:
Իսկ ինչո՞ւ պետք է օտարը չթքի, եթե առաջին թքողը հենց Անդոնն է՝ երկդիմի: Չէի՞ն հաշվարկել այս «պավառոտի» հետևանքները, թե՞ միտումնավոր էին այն ձեռնարկել, որ բավարարեն Իլկհամի սեռաքաղցը: Բայց այն անբավ է. մենյուի հաջորդ ուտեստը Սյունիքն է՝ ի ուրախություն թուրք Անդոնի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



