
Բացի այն, որ Հռոմի ստատուտի վավերացման պրոցեսը մտել է վճռորոշ փուլ, բանից պարզվում է՝ բանը հասել է արդեն ռուսական հեռուստաալքների արգելափակմանը. մասնավորապես՝ այդ մասին Լուլուն է հայտարարել՝ ասելով, որ մտադիր են Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներն արգելափակել: Միաժամանակ համացանց է սպրդել Նիկոլի գլխավոր ֆեյք Չախոյան Տարոնի ու հասարակության հետ կապերի և տեղեկատվության դեպարտամենտի պետ Խաչատրյան Արմենի նամակագրությունը, որտեղ առաջինը, վերջինիս վրա մուննաթ գալով, կոչ է անում անել ամեն ինչ՝ հակառուսական ալիք բարձրացնելու՝ այդ նպատակով օգտագործելով նաև բևեռականներին ու ԶԼՄ-ները:
Սրանք, անկասկած, պետական ընդհանուր քաղաքական կուրսի էությունն ի ցույց դնող դրվագներ են. Նիկոլը պատռում է իր երեսն ու ցույց տալիս, որ պատրաստ է դուրս գալ «իմնիմինիմի»-ի կերպարից ու դառնալ հայաստանյան Սաակաշվիլի: Նիկոլը, իհարկե, օգտվում է Արցախում տեղի ունեցած ազգակործան ողբերգությունից, որը տեղի չէր ունենա, եթե ռուների ու թուրքերի միջև չլիներ համապատասխան պայմանավորվածություն՝ հասկանալով, որ իսկական պահն է՝ Արևմուտքի «սրտին յուղ քսելու»:
Նիկոլը հաշվարկե՞լ է այս ամենի հնարավոր հետևանքները՝ նկատի ունենալով այն, թե որքան խորն է ՌԴ-ից Հայաստանի կախվածությունը. սկսած ատոմակայանի վառելիքից մինչև խոպանչիներ Հայաստանը կախված է Մոսկվայից, և եթե բանը հասնի ամբողջովին խռիկ տալուն, ապա իշխանությունները պարտավոր են այլընտարնք ստեղծել բոլոր ոլորտներում:
Ոչ մի այլընտանք էլ չեն ստեղծելու ոչ միայն այն պատճառով, որ օբյեկտիվորեն չեն կարող, այլև՝ այն, որ շատ իմաստներով ռուսատյացներին ձեռնտու է Հայաստանի ժողովրդի՝ ՌԴ-ի պատճառով գալիք տառապանքը, քանի որ այդպիսով է՛լ ավելի է խորանալու ռուսատյացությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել