Վերջին հայը լքեց Արցախը։ Նույնիսկ Թուրքիայում դեռևս հայկական գյուղ կա, Արցախում հայ չմնաց։ Արցախը հանձնելուց հետո «լավ ապրելու» խոստմանը հավատացածներն իմացած լինեն՝ նույնիսկ Արցախի ամբողջական կազմալուծումից հետո նոր կապիտուլյացիոն պայմանագրի դրույթները շարունակաբար ավելացվում են, այլապես արդեն այսօր այն կստորագրվեր, չէ՞ որ «խոչընդոտը» վերացված է։
Արդյունքում՝ մի քանի ամսից պատրաստվեք Հայաստանի տարածքում նախ կոմպակտ խմբերով, ապա տարրալուծված՝ տեսնելու տասնյակ հազարավոր ադրբեջանցիների, որոնց բնակեցումը մեր երկրում այս պահին բանակցվում է։ Իհարկե, նրանց իրավունքների պաշտպանության պատրվակով կբերվեն նաև ադրբեջանական ռազմականացված ստորաբաժանումներ։
Անկլավների մոտալուտ հանձնումով երկիրը կմասնատվի երեք մասի, հաղորդակցությունը միմյանց միջև փաստացի կդադարի կամ խիստ կդժվարանա։ Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման, փաստացի՝ վերացման, Սփյուռքի հետ շփումների տոտալ դադարեցման վերջնագրային պահանջներ։
Այս տեսքով՝ Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել։ Եթե սրանք չվռնդվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել