
Այս օրերին ոչ միայն Անդոնը, այլև այլ իշխանավորներ ամեն ինչ անում են՝ նույնիսկ այս ողբերգության պայմաններում «պղտոր ջրում ձուկ որսալու» ու քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Դիցուք Անդոնի պարագայում գործ ունենք ոչ միայն Սյամոյի հանցավոր գովազդի, այլև Նիկոլի «երեսը լվանալու» հետ:
Բանն այն է, որ Արցախի սուբյեկտայնության թիվ մեկ թշնամին եղել ու մնում է ՔՊ-ն: Չբավարավելով 44-օրյա դավադրությամբ՝ Նիկոլը հետագայում արեց ամեն ինչ՝ Արցախի հարցը վերջնականապես փակելու, և կոնկրետ պրահյան գործընթացն ասվածի վառ ապացույցն է: «Լվանալով ձեռքերն» Արցախից՝ Նիկոլն այն բերեց-հասցրեց այս ողբերգական օրվան, ու հիմա այնքան լկտի են ու անբարոյական, որ փոխարենը ներողություն խնդրելու, որոշ անդոններ զբաղված են այլոց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով: Ակնհայտ է, որ Սյամոյի կողմից տարված միջնրդավորված բանակցությունների մասին խոսակցություները խայծ են՝ է՛լ ավելի հավաստի դարձնելու իշխանական «մուտիլովկաները», միամիտներին խաբելու:
Պատերազմ լիներ-չլիներ, Արցախն ապագա չուներ: Կունեար, եթե Հայաստանի գլխին Նիկոլը չլիներ, բայց քանի որ չհաջողվեց Նիկոլի հետույքը պոկել վարչապետի աթոռին, Արցախը չփրկվեց:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2293
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել