Սյամոն անդրադարձել է իր՝ ավելի վաղ արած այն պնդմանը, թե վերջին մարդն է լինելու, որը կլքի Արցախը: Սյամոն, մասնավորապես, պարզաբանել է, թե որ դեպքում ինքը վերջինը կլքեր Արցախն ու ինչ է նկատի ունեցել:«Ես վերջին մարդն եմ լինելու, երբ որ ես ղեկավարեի…»,-մասնավորապես՝ ասել է «Իժոն» Պետոյի հետ զրույցում:

Սյամոն բավական անկեղծ է գտնվել՝ չկարողանալով գոնե եթերում ինչ-որ կերպ իր իրական դեմքը քողարկել: Սյամոյի ասածը հետյալն է՝ եթե Արցախում պաշտոն ունենար, եթե նախագահ լիներ կամ վարչապետ, ա՛յ այդ դեպքում միայն հայոց հնամենի հողը վերջինը կլքեր, իսկ քանի որ հիմա ընդամենը Նիկոլի կնկա ժիգալոն է, ինչ կուզի՝ կանի, երբ կուզի՝ կլքի ու պատասխանատվութուն չի կրի:

Սա բացառապես խոպանչու հոգեբանություն ու տրամաբանություն է, որով Սյամոն միշտ է աչքի ընկել՝այդպես էլ չկարողանալով Արցախին իսկական արցախցու աչքերով նայել: Եթե իսկական հայրենասեր ես, եթե Արցախը համարում ես քո տունը, ապա ի՞նչ տարբերություն՝ ինչ ես աշխատում: Մնայիր Ստեփանակերտում ու իսկապես վերջին հայը լինեիր, որ կլքեր այն այս դաժան ժամանակներում: Ա՛յ դա կլիներ հայրենասիրություն, կլիներ յուրատեսակ հերոսություն: Համաձայնեք, որ կանացի կեղծամով տղամարդը չի կարող հայրենասերի կերպար լինել՝ անկախ նրանից, թե ինչ է Սյամոն հիմա բարբաջում:

Եթե անկեղծ, Սյամոն երբեք էլ չի թաքցրել, որ խորապես թքած ունի Արցախի վրա էլ, արցացիների էլ. մարդը շարքային «գաստրալյոր է», ինչո՞ւ ավելին ակնկալել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել