Ֆրանսիական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բաց տեքստով ասել է, թե որն էր Արցախում պատերազմի պատճառը: Մասնավորապես՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ՝ Զախարովան ասել է. «Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»: Միաժամանակ Զախարովան հավելել է, որ այս ամենը կարող է դաս ծառայել բոլոր նրանց համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։

Զախարովայի ասածը, եթե փորձենք պարզ շարադրել, հետևյալն է: Արցախի դե ֆակտո անկումը պատճառ է մեկ բանի՝ Նիկոլի արևմտամոլության, նրա ջանքերի՝ ՌԴ փոխարեն Արևոմտքին միջնորդի դերակատարություն տալու, Մոսկվայի փոխարեն Փարիզին ընտրելու: Այսինքն՝ Եվլախի հանդիպումն ու դրան նախորդած ողբերգական իրադարձությունները չէին լինի, եթե Նիկոլը ֆոկուսներ չաներ,եթե Մոսկվային լսեր, եթե սադրանքների չդիմեր:

Սա օբյեկտիվ իրականություն է.պետք է հասկանլ, որ Արցախում ռուսական զորքերի գոյության հիմնական նպատակը Մոսկվայի կողմից արցախյան խաղաքարտի առավել արդյոնավետ օգտագործումն է աշխարհաքաղաքական «բաթլներում»: ՌԴ-ն Արցաքխում ո՛չ հայերի, ո՛չ էլ թուրքերի շահերը չի պաշտպանում, այլ՝ սեփական, և դա նորմալ է. ՌԴ-ն գերտերություն է, իսկ ցանկացած գերտերություն կամ նորմալ երկիր (ոչ Նիկոլի Հայաստանի նման) նախևառաջ պաշտպանում է սեփական շահերը ցանկացած ձևով: Այլ հարց, թե որքան խելացի կգտնվի Հայաստանը՝ ներդաշնակեցնելու սեփական շահերն աշխարհաքաղաքական այն բևեռի հետ, որն Արցախի հողի վրա իրական ներկայություն ունի: Մոսկվային պետք չէ արևմուտքի ձեռքին գործիք դարձած Արցախ կամ Հայաստան: Նա մեծագույն հաճույքով կոչնչացնի Կովկասում ցանակցածին, որը կդառնա գործիք ռուսական շահերի դեմ, և Ուկրաինան ասվածի լավագույն ապացույցն է:

Նիկոլը հայաստանը տանում ուկրաինացման ճանապարհով՝պահելու սեփական իշխանությունը, և դա է այսօր մեկ համազգային ողբերգության արմատը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել