Առաջին անգամ իմ կյանքում ամաչում եմ որ հայ եմ, ամաչում եմ, որ հայ եմ ծնվել: Սա ինձ համար ողբերգություն է: Առաջին անգամ իմ կյանքում ամոթի զգացումը այնպես է խեղդում կոկորդս, որ ուզում եմ թույլ տամ մարմինս չդիմադրի: Ամոթ մեզ բոլորիս: Ամոթ մեր Ազգին: Ամոթ ամբողջ հայությանը: Այս ուրացումն Արցախից, այս ուրացումը մեր Հայրենիքից, ուրացումը մեր քույրերից, եղբայրներից, մեր հայրենակիցներից, ուրացումը մեր բոլոր նահատակներից, բոլոր տղերքից, որոնք պառկած են հավերժ երբեք չի ներվելու, ոչ ոք չի ներվելու, ոչինչ չի ներվելու։ Աստված ինքն է մեր դատավճիռը կայացնելու։ Պատժվելու են բոլորը։ Այս տիեզերական դավաճանությունը, որը գործեցին հայի ազգանուն կրող ազգադավ, անհայրենիք, Հայ Ազգի թշնամի վիժվածքները՝ բոլորիս թողտվությամբ, բոլորիս մասնակցությամբ, բոլորիս աչքի առաջ՝ մեր լուռ համաձայնությամբ, երբեք չի ներվելու, ԵՐԲԵՔ։
Հ․Գ․ ու սա վերջը չի։
Շարունակելի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrannersisyan.nellixeranyan/posts/pfbid0LNtNMr6xfESZEdDNDhLRcjZe4483X9gf3mrfCLMBT75SHLKX3KFbJamDWqS1WPZFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել