Անհետաքրքիր ընտրություններ
2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին ոչ մի միջազգային դիտորդական կազմակերպություն առաքելություն չի իրականացնում։ Պետության մայրաքաղաքի և երկրի բնակչության գրեթե կեսը կազմող ամենախոշոր համայնքում տեղական ընտրությունները չեն առաջացնում անգամ Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ուշադրությունը։ Ընթացող ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում միայն երեք տեղական կազմակերպություն՝ «Ականատես» դիտորդական առաքելություն, Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «ՀայաՔվե» դիտորդական առաքելություն՝ բոլորը միասին ընդամենը 364 դիտորդներով։
Հարկ է նկատել, որ մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել 17 դիտորդական կազմակերպություն՝ 5138 դիտորդներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել