
Ինչպես հայտնի է, Աղդամով ռուսական բեռների մուտքն Արցախ քարոզչական դաշտում արդարացվեց այն պնդմամբ, որ դրան զուգահեռ բացվելու է նաև Բերձորի ճանապարհը: Նկատենք, որ երկու ուղիների համաժամանակյա գործարկման օգտին հասցրել են հանդես գալ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները, իսկ Մոսկվան առաջաիններից էր, որ հնչեցրել է այդ գաղափարը:
Ինչպես կարելի է արձանագրել, Բերձորի ճանապարհը մինչ այս ժամը շարունակում է մնալ փակ՝ հանգամանք, որ ուղեկցվում է Ադրբեջանի սադրիչ հռետորաբանությամբ: Այն, որ Բաքուն փորձելու էր «պղտոր ջրում ձուկ որսալ», կասկածից վեր էր, ինչը կասկածելի էր դարձնում որոշ կենտրոնների ինքնավստահությունն ու պնդումները, թե Աղդամով բեռ մտցնելը դառնալու է ճգնաժամի հանգուցալուծման սկիզբը:
Իրականում Աղդամով բեռի տեղափոխումը կարող է սկիզբ դնել շատ ավելի խորքային ճգնաժամի՝ հարվածի տակ դնելով ոչ միայն առանց այն էլ տարածաշջանային գերլարված, պայթյունավտանգ իրավիճակը, այլև՝ տերությունների, բայց հատկապես Մոսկվայի հեղինակությունը: Բաքվի նկատմամբ դիվանագիտական դեմարշ իրականացնող Մոսկվան, որ արդեն հասցրել է հանդես գալ Ադրբեջանին ուղղված կշտամբանքներով՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման հետ, կհայտնվի անասելիորեն ծանր վիճակում՝ստիպված լինելով փաստել կա՛մ իր անզորությունը, կա՛մ էլ անազնվությունը՝ Արցախի հանդեպ: Ավելին՝ բացառված չէ, որ Մոսկվային փակուղի մտցնելու համար Իլհամին աջակցեն Էրդողանն ու նրա ստվերային հովանավորները՝ Կովկասում պայթյուն հրահրելու համար. եթե ռուսներին «քցեն», ապա վերջիններս կա՛մ պետք է Բերձորի ճանապարհի բացման համար հատուկ ռազմական գործողույթուն իրականացնեն, կա՛մ լքեն տարածաշրջանը, քանի որ եթե Աղդամը փոխարինլու է գալիս Բերձորին, ապա Արցախի թեման իքնանբերաբար փակվում է. Բաքուն շուտով ռուսական ապրանքների փոխարեն սեփականը կմտցնի Արցախ և վերջ:
Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է՝ հատկապես նկատի ունենալով զորքերի ու զինտեխնիկայի ահռելի կուտակումները հայ-ադրբեջանական սահմանին. Ադրբեջանը խաղաղութան չի ձգտում՝ չնայած կեղծ ու ցինիկ հայտարարություններին: