Armenpress.am-ը գրում է.

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։

«Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։

«Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», - հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում։

«Ռոսավիացիա»-ում հավելել են, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից Մոսկվայի օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են սովորական ռեժիմով․ հանվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը ներդրվել էր քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է այս գիշեր Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել