Գռզոն է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել 2022-ի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը՝ փորձելով «պարյադչնի» բիզնեսմենի տպավորություն թողնել: Այսպես՝ պարզվել է, որ տարեվերջի դրությամբ Գռզոն ունեցել է 24 անշարժ գույք՝ միանձյա ու բաժնային սեփականության իրավունքով: Նա հայտարարագրել է Երևանի կենտրնում 9 հողամաս, 7 հասարակական նշանակության շինություն, 1 արտադրական նշանակութան շինություն, 2 բազմաբնակարան բնակելի շենք, 1 բնակարան և 2 նոր կառուցված դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած շինություն, ինչպես նաև 1 հողամաս և 1 այգետնակ՝ Բյուրեղավանում:
Հետաքրքիր է, որ Գռզոն ավոտմեքենա չի հայտարարգրել, փոխարենը հայտարարագրել է 101500000-ի 11 արվեստի գործ, 19 մլն-ի 2 կահույք, 25 մլն-ի 5 գորգ, 23 մլն դրամանոց ձեռքի ժամացույց:
Որպես տարեկան եկամուտ Գռզոն հայտարարգրել է մոտ 277 մլն-ի շահաբաժին՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից,1մլրդ 750 մլն դրամ՝գույքերի օտարումից ստացված եկամուտ մոտ 556000դրամ շահաբաժին «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»-ից,52500000 դրամ՝ «Նարեկ» ընկերությունից,մոտ 3,4 մլն դրամ աշխատավարձ՝ ԱԺ աշխատակազմից, 24660000 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար «ԱՐԱՐԱՏ ՍԻՆԴԻԿԱՏ» ՍՊԸ-ից, մոտ 1,5 մլն դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար «ՍԻԼ ՄԱԱԶԱ»-ից, 1768500 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար «ՄԻՆԻ ԲԱՍԿՈՆԻԱ» ՍՊԸ-ից, 2103750 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճար «ԴՈ ԴՈ ՍԵՐՎԻՍ»-ից, 405000 դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «ՄԱԼԻՆՈՎԿԱ» ընկերությունից և մոտ 67000 դրամ էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար «ՍԻԼ» հանքային ջրերի գործարանից:
Պակաս հետաքրքիր չէ այն բիզնեսների ցանկը, որոնց փայատեր է Գռզոն այս կամ այն չափով: Այսպես՝ նա 94,31% բաժնետոմս ունի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում, 16,6 %՝ «ԵՐԵՎԱՆԻ ԶՈՎՔ ԳՈՐԾԱՐԱՆ»-ում, 25%՝ «ԱՌԱՋ» ՍՊԸ-ում, 20%՝ «ԲՋՆԻ ԳՐՈՒՊ»-ում, 25%՝ ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ-ում, նույնքան՝ «ՆԱՐԵԿ»-ում, 90%՝ «ԻՆԼՈԲԲԻ»-ում, 100%՝ «ԳԼՈԲԱԼ ՄԱՅՆԻՆԳ»-ում, 24,98%՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱԼՐԱՂԱՑ» ԲԲԸ-ում, 45,17%՝ «ԵՐԵՎԱՆԻ ՊՈԼԻՊԼԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՆ»-ում, մոտ 25% էլ՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում:
Գռզոն նաև հայտարարգրել է 550 մլն դրամ փոխառություն Ռոբերտ Սուքիասյանին: Տարեվերջում Գռզոյի բանկային հաշիվներին եղել են 16317000 դրամ, 269099 ռուբլի, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6 մլրդ 6 մլն 812 հազար դրամ, մոտ 2 մլն դոլար,185000 եվրո:
Հայտարարագրել է նաև մոտ 77650000 դրամ հանգստի համար կատարված ծախսեր, 45871000 դրամ անշարժ գույքի վերանոոգման համար կատարված ծախսեր և մոտ 979 մլն դրամ միանվագ այլ ծախսեր:
Կինն էլ՝ Ռուզաննա Ասատրյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է: Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է ավելի քան 20 մլն դրամ շահաբաժին և մոտ 3652000 դրամ աշխատավարձ՝ «ԳՌԶՈ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ից:Գռզոյի կինը 25% բաժնեմաս ունի վերոհիշյալ ՍՊԸ-ում և 0,13% բաժնետոմս՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում: 2022-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 4532 դրամ, կանխիկ միջոցներն էլ կազմել են 1000000 դրամ: Ասատրյանը հայտարարագրել է նաև մոտ 3,9 մլն-ի վարկի մարմանն ուղղված վճարումներ, 13000000 դրամ էլ՝ այլ միանվագ ծախսեր:
Այս անհատակ միլիոններն ու միլիարդները, սակայն, ընդամենը մի չնչին մասն են Գզռոյի ունեցվածքի: Անկասկած, նա մեծ սիրով ոչ մի հայտարարագիր էլ չէր ներկայացնի, ոչ մելկին էլ հաշիվ չէր տա, եթե չլիներ նրա անսահման իշխանատենչությունը, որի պատճառով, փաստորեն, փաստել է, թե որքան գաղտնապահ է ինքը. միայն միամիտները կարող են հավատալ, որ Գռզոյի ունեցած-չունեցածը սահմանափակվում է վերը հիշատակվածով, քանի որ նրա կարգի միլիարդատերերի իրական ունեցվածքը օֆշորներում է սովորաբար հանգրվանում՝ կողմնակի մարդկանց տեսադաշտից դուրս:
Գռզոյի ունեցած-չունեցածի մասին, իհարկե, շատ երկար կարելի է խոսել, բայց խնդիևը նույնիսկ դա չէ, այլ՝ այն, որ նրա ու նրա նմանների հետ հույսեր կապելն ուղղակի անիմաստ է, քանի որ նա ու նրա նմանները իշխանության մեջ մեկ հարց են լուծում՝ սեփական ունեցվածքի պահպանման ու բազմապատկման խնդիրը: Այնինչ ԱԺ պատգամավորի գործառույթներից մեկն էլ հանրությանը կեղեքումից պաշտպանելն է, հանրային շահն առաջ տաելը:

Գռզոյից ի՞նչ հանրային շահերի պաշտպան, օրինակ, որ բռնել ու պատգամավոր են շինել, ավելի ճիշտ՝ ինքն է իրեն այդպիսին շինել, որ կոնտրոլը ձեռքը պահի, որ նախապես գծագրված սցենարից շեղումը մինիմալ լինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել