Եվս մեկ ՓՈՒՉԻԿ 
Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը , որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ , ոչ մի կապ , ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում , ոչ մի ՀԵՏՔ ,միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:
Սենց էժան մանիպուլյացիաները , դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում , որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում:
հ.գ. Լավ , լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի ասել՞ էս ինչ փուչիկ ա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել